14/01/2025
2025 թ․ հունվարի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը հրապարակում է կատարել, որում, ի թիվս այլ պնդումների, ներկայացրել է տարածաշրջանում երկարատև կայունություն ևԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու շուրջ առաջարկներ։ ՀՀ վարչապետը, ի թիվս այլառաջարկների շեշտել է՝ «հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»։
Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս ՀՀ վարչապետի նմանառաջարկը համարում ենք խիստ մտահոգիչ, անընդունելի ու դատապարտելի։ Սույնհայտարարությամբ պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունից ևվարչապետից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմմիջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից։